ԱԺ խորհուրդը հաստատել է միջխորհրդարանական պատվիրակությունների կազմերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ալեն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Քննարկվել և հաստատվել են Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Ըստ այդմ՝ «Եվրանեսթի» ԽՎ պատվիրակությունը կգլխավորի Մարիա Կարապետյանը, ՍԾՏՀԽՎ-ն՝ Բաբկեն Թունյանը, իսկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն է Ռուբեն Ռուբինյանը:

նկար

--00—ԼՄ