Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:

«Հիվանդը նոր է տեղափոխվել. այս պահին չենք կարող հավելյալ տեղեկություն հաղորդել»,- ասացին ԲԿ-ից: 

Հավելենք, որ Բարեկամավան համայնքի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Արման Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում. վերջինս ոտնաթաթի վնասվածք է ստացել:

«Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով 18։00-ի սահմաններում»,- գրված է ֆեյսբուքյան էջում: