Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի ԲԿՄԱ-ի կանանց թիմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը, հաղորդում է sport24.ru-ն:

Ռուսաստանցի մասնագետը ԲԿՄԱ-ի կանանց թիմի հետ աշխատել է նաև 2018/19թթ. մրցաշրջանում: Նա ունի կանանց ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ:

Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին էր հեռացել «Ալաշկերտից», որտեղ աշխատանքը սկսել էր այս տարվա մայիսին: Դրանից առաջ նա 2019-ից մինչև այս տարվա մարտը Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչն էր:

--0--ԿԿ