Տուն ենք ուղարկելու այս իշխանությանը և ստանձնելու ենք երկրի ղեկավարումը․ Հրանտ Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանությանն ու ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը. Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի իր ելույթում հայտարարել է կուսակցության  բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Նոր իշխանությունը չի արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը»,- Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ընթացում հայտարարել է Հրանտ Մարգարյանը: