Գյումրու քաղաքապետի թեկնածուն վարակվել է կորոնավիրուսով. նա տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Գյումրի

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան դաշինք»-ն իր քարոզարշավն այս պահին կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի:  «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարգես Սամսոնյանը 2 օր առաջ   հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ-բաժանմունքում, ապա տեղափոխվել մայրաքաղաք:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության նախընտրական քարոզարշավը կուսակցությունը կշարունակի թիմի մյուս անդամների օգությամբ։ «Թիմը շարունակում է աշխատել,  հուսով ենք` նա շատ շուտով կապաքինվի ու կմիանա մեզ»,- «Արմենպրես»-ին  նշեցին «Բալասանյան դաշինք» կուսակցության  շտաբից։

 Գյումրիում քաղաքապետի աթոռի համար պայքարում է 10 քաղաքական ուժ. ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին:

 --00—ՄՀ