ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հոկտեմբերի 9-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 16 և Զ լսարանի 25 սաներ, ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ստացան կիսասարկավագության աստիճան: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ճեմարանի Զ լսարանի 25 սաներ, ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կարժանանան սարկավագական ձեռնադրության:
--00--ԱԹ