ՔՊ-ն մրցակցում էր, ոչ թե քաղաքական ուժի, այլ անուն-ազգանունով դաշինքի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն առողջացնում է ընտրական համակարգը, դեռևս հոռի բարքեր են դրսևորվում՝ ընտրակաշառք, ուղղորդումներ, որոնք իսպառ պետք է վերացվեն»,- այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ընտրությունների ժամանակ հասարակությունը դեռևս քվեարկում է անձին և ոչ թե քաղաքական ուժին, դրա համար պետք է աշխատանք տարվի: Մեզ պետք է մտահոգի, որ ՔՊ-ն մրցակցում էր ոչ թե քաղաքական ուժի, այլ անուն-ազգանունով դաշինքի հետ՝ Առուշանյան, Բալասանյան։ Օրենքը դա չի արգելում, բայց սա նշանակում է՝ քաղաքական մրցապայքար դեռևս չի հասունանում»,-նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր