40-ամյա տղամարդու մոտ թմրանյութի 4 փաթեթ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից բերման ենթարկեցին Եղվարդի 40-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման զանգված:

Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ թմրանյութն իրենն է, պատրաստել է Եղվարդի իր հողամասում աճած կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 --00—ՄՀ

Տեսանյութեր