Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

թանկյան

Երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին երաժիշտը հայտնել է իր ինստագրամյան էջում։

54-ամյա արտիստը նշել է, որ ոչ միայն լիովին պատվաստվել է վիրուսի դեմ, այլև համավարակի ընթացքում «անհավանական զգույշ» է եղել։

SOAD-ի առաջիկա ելույթները հետաձգել է մինչև 2022թ․-ի փետրվար։

--00—ՄՀ

Տեսանյութեր