Առաջարկում ենք զերծ մնալ արձակուրդի օրերին ուսուցիչներին դպրոց կանչելուց. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար։

Առաջարկում ենք այդ օրերին դպրոցում մնացյալ աշխատանքները կազմակերպել հնարավորինս հեռավար և զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց, եթե, իհարկե, չկա ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը»։

--00--ԱԹ

Տեսանյութեր