Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. Գագիկ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

առուշ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։

«Առուշի պլանները կապված են Գորիսի զարգացման եւ բնակիչների կյանքի բարելավման հետ»,-  ասաց Գագիկ Առուշանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը. ցուցակում նրան հաջորդում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեք ամսից ավելի կալանավորված է։ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17–ին մասնակցել էր Գորիսի ավագանու ընտրություններին եւ հաղթանակ տարել։

--00--ԱՀ

Տեսանյութեր