ԱԺ-ն կքննարկի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա ԱԺ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Այս մասին փաստաթուղթը հրապարակել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։

Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։

Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»,- գրել է նա։

ArmLur.am-ը հայտնում է, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքում դրվելու է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը:

Աղբյուրը նաև գրում է, որ այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, հնարավոր է, Գագիկ Ծառուկյանը հենց այդ պատճառով ներկա չլինի. նրան քիչ առաջ հրավիրել են  Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ:

--00—ԼՄ