Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչ մի բան չի փոխվելու. ԲՀԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ծառուկյան

«25-30 ընկերություն ստուգումների մեջ է, ստուգել են, ստուգում են, թող ստուգեն»,-այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր անվան հետ փոխկապված ընկերություններում ստուգումների գործընթացներին։

«Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչ մի բան չի փոխվելու։ Պետք է աշխատանք կազմակերպվի, արդյունավետ լինի, ներդրումներ լինեն, որ կարողանանք տեղական ապրանքն իրացնենք», - ասել է Գագիկ Ծառուկյանը։