Այո, երեք հոգի մանդատը վայր դրեցին, որ աջակցեն ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին. Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Չեմ կարծում, որ գլխավոր դատախազը այնքան անլրջանա, որ մտնի ԱԺ և միջնորդի Լևոն Քոչարյանին ազատությունից զրկելու համար, բայց կարծում եմ, որ հնարավոր է ԱԺ-ում գործը շարունակելու թույլտվություն խնդրեն, սա չեմ կարող բացառել, բայց էլի խորհուրդ չեմ տա դա անել, որովհետև առանց այն էլ մեր երկիրը այս սարքովի գործերով թուլանում է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Շրջանառվոցղ այն պնդմանը, թե պատգամավորական մանդատը վերցնում են կալանքից ազատվելու համար, Նազարյանը պատասխանեց՝ խորհրդարանում իշխող ուժը մեծամասնություն է, և կարող է ցանկացած պահի թույլ տալ, որ մարդուն կալանավորեն․ «Չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է»,-ասաց նա։

Պատգամավորը շեշտեց, որ երեք հոգի մանդատը վայր են դրել, որպեսզի աջակցեն ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ