Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

timthumb (1)

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ COVID-19 համավարակի ժամանակ երեկույթներին իր մասնակցության վերաբերյալ հետաքննության ֆոնին: Այս մասին հայտնում է BBC-ն։

Ջոնսոնը այլևս չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի բոլոր անդամները պետք է պատգամավոր լինեն:

--00—ՅՄ