Թորոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում քննարկել է հետբուհական համակարգի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Առողջապահության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները քննարկելու և տեսակետեր փոխանակելու նպատակով, առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Քննարկվել են գիտաուսումնական գործընթացի մանրամասները, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ բժշկական հետբուհական կրթական համակարգի խնդիրներն ու օրենսդրական հնարավոր բարեփոխումներն ու նախաձեռնությունները։

Անդրադարձ է եղել նաև առողջապահության ազգային ինստիտուտի հզորությունները մեծացնելու, այդ թվում՝ կլինիկական բազաներով հարստացման հարցին՝ համալսարանական կլինիկաների նախատիպով։

Արսեն Թորոսյանը խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի բարձրացված հարցերն ու խնդիրները լուծվեն Կառավարության և Ազգային ժողովի համատեղ ուժերով։

--00—ԼՄ