Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ երկու քաղաքացու մոտ մաքսանենգ ոսկեղեն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Thumbnail

Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացիների մոտ ուղեբեռի ստուգման արդյունքում չհայտարարագրված խոշոր չափի ոսկեղեն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Մաքսանենգ ոսկեղենը եղել է 322,5 գրամ, որը համարժեք է մոտ 37 000 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար)։

ՀՀ քաղաքացիներից մեկը, Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168) համաձայն, տուգանվել է 14 304  լարիով (մոտ 4,4 հազար դոլար), իսկ մյուսի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

--00--ԱԹ