Հետախույզի օրվա կապակցությամբ N զորամասում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հետախույզ

Նոյեմբերի 5-ին, Հետախույզի օրվա կապակցությամբ, N զորամասում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Անհատական և խմբային գործողությունների ընթացքում զինծառայողները ներկայացրել են հատուկ հնարքներ, ցուցաբերել բարձր պատրաստվածություն և ֆիզիկական գերազանց կարողություններ։ Միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և մեդալներով:

--00--ԱԹ