Ով է ասում, թե միայն Նիկոլի և Քոչարյանի միջև է ընտրությունը, գուցե ՔՊ֊ում ուրիշ հարց լուծող մարդ կա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Ո՞վ է ասում, թե միայն Նիկոլի և Քոչարյանի միջև է ընտրությունը, գուցե ՔՊ֊ում հարց լուծող ուրի՞շ մարդ կա։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Վերլուծելով ներքաղաքական իրադրությունը՝ Պողոսյանն այն համոզմունքը հայտնեց, թե մենք պետք է կողմնորոշվենք՝ պետականությա՞ն կողմից ենք, թե՞ ցեղային խմբի։ Նրա կարծիքով, բնակչությանն անընդհատ տեղեկատվական տեռորի են ենթարկում՝ հրապարակ նետելով աղմկահարույց ինչ-որ բացահայտումներ, որոնց ճշմարտացիությունը դժվար է ստուգել, իսկ նման քաղաքականությունն ամենևին չի նպաստում մեր ազգային միասնականությանը, պառակտում և հեռացնում է մարդկանց։ 

Խոսելով ընդդիմության հայտարարած փողոցային պայքարի նախադրյալների մասին՝ քաղաքագետն արձանագրեց, որ զ2018֊ին էլ պայքարի նախադրյալներ չկային, բայց եղավ իշխանափոխություն և Փաշինյանը եկավ իշխանության։

«Հիմա ընդդիմությունն էլ շանս ունի, բայց մենք ինքներս մեզ պետք է հարց ուղղենք, թե ինչ ենք անում, միայն ընդդիմությունի՞ց ենք պահանջում՝ հրաժարվելով մասնակցություն ունենալ։ Գործընթացները պետք է մասնակցային լինեն»,-հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։