Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիլիթ Միրզախանյանին ԱԻՆ գլխավոր քարտուղար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով, հիմք ընդունելով

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լիլիթ Միրզախանյանի դիմումը՝ Լիլիթ Յուրիի Միրզախանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

--00--ԿԿ