Կարևոր է հնարավորինս շուտ վերականգնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լայնաֆորմատ այցերը Հարավային Կովկաս

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում. այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո ԵԱՀ ՄԽ համանախագահության աշխատանքի հեռանկարներին:

«Կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի ուղղությամբ ջանքերի շարունակությունը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական, հումանիտար մարտահրավերների լուծման համատեքստում»,- ասել է նա։

Զախարովան տեղեկացրել է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում:

«Մենք կարծում ենք, որ կարևոր է հնարավորինս շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնածավալ ուղևորությունների պրակտիկան այս տարածաշրջան»,- նշել է Զախարովան։

--00--ԱԹ