Տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ են ստեղծվել. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Տիգրան աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր, կառույցներ, վերջին 2 օրերին սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրար հակասող այնպիսի ծավալի տեղեկատվություն են հաղորդել, որն արդեն տեղեկատվական անվտանգության լուրջ սպառնալիքներ է ստեղծել։

Ռազմաքաղաքական իրադրության նոր փոփոխությունները ստիպում են հանդես գալ առավելագույնս համապարփակ, օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվությամբ, հակառակ դեպքում դրա հետևանքները աղետալի հետևանքներ կունենան»։

--00--ԱԹ