Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

չարչյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։

Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։

Միջնորդության հիմքում Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու հանգամանքն էր։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

 --00—ՄՀ