Վանաձորում ՔՊ-ն 13.5 % տարբերությամբ պարտվել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքին. շեմը հաղթահարել է 3 ուժ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

մամիկոն

Վանաձորի ներկայացուցչական մարմնի ընտրությունների բոլոր 63 ընտրատեղամասերի արդյունքների մշակման արդյունքներով հաղթել է նախկին քաղաքապետի՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 38.71 տոկոսը կամ 12810 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 25.06 տոկոս քվե կամ 8295 կողմ ձայն։

Բարձր արդյունք է գրանցել քիչ հայտնի Հայաստանի աշխատանքային սոցիալիստական ​​կուսակցությունը՝ ստանալով 14.53 տոկոսը կամ 4809 ձայն:

Մնացած 7 քաղաքական թիմերը Վանաձորի ավագանի չեն մտել: Արդյունքը հետևյալն է.

«Հայրենիք» կուսակցություն՝ 4.48 տոկոս (1483),

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 4.29 տոկոս (1420),

«Լուսավոր Հայաստան»՝ 3.96 տոկոս (1313),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 2.97 տոկոս (984),

«Հանրապետություն» կուսակցություն՝ 2.64 տոկոս (874),

 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական ​​կուսակցություն՝ 2.06 տոկոս (683)։

ՀԿԿ՝ 1.26 տոկոս (419):

--00—ԼՄ

Տեսանյութեր