Դե հիմա պատկերացրեք, թե ինչպես են ծաղրում հայ ազգին, երբ հավաքվում են իրենք իրենցով. Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

Ջուլֆալակյան

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դե հիմա այսքան բանը տեսնելուց ու լսելուց հետո մի փոքր զարկ տվեք ձեր երևակայությանը և պատկերացրեք, թե ինչեր են խոսում, ինչպես են ծաղրում հայ ազգին, երբ հավաքվում են իրենք իրենցով…

Հ.գ. իսկ այդ ընթացքում աշխարհում տեղի են ունենում լրջագույն գործընթացներ, որտեղ մեր շահերը «պաշտպանելու են» երկաթե մանդատով, զրահապատ մեքենայով և պարգևավճարներով օժտված հայտնի անձնավորությունները:

Կրկեսի վերածած հայրենիք»:

--00--ԱՀ

Տեսանյութեր