Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դանիբեկյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից:

Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ դադարեցրել է ներկայացնել նրա շահերը։

Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը սակայն պաշտպանների բացակայության պայմաններում չքննարկվեց։  

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը։

--00--ԱԹ