Երևան-Սևան ճանապարհին արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 144 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.30-15.00-ն, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Գեղարքունիքի մարզում ու Երևան-Սևան ճանապարհին՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 144 խախտում։

Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 14 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ը հետախուզման մեջ էր։ Հայտնաբերվեց ոչ սթափ մեքենա վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի վկայականի 1 անձ։ Բացի այդ, հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 21, առանց հաշվառման համարանիշերի շահագործվող 1 մեքենա։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 --00—ՄՀ