Արմավիրի մարզպետը ներկա է գտնվել 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

զորակոչ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանում, Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների և համայնքային իշխանությունների պատասխանատուների հետ ներկա գտնվել 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Ողջունելով ներկաներին և իր խոսքն ուղղելով նորակոչիկներին՝ մարզպետն ընդգծել է, որ մեր երկիրն այսօր ամուր, քաջարի ու հայրենանվեր զինվորների կարիք ունի: Նա հայրենիքի նոր պաշտպաններին մաղթել է խաղաղ ծառայություն և բարի վերադարձ՝ հույս հայտնելով, որ ծառայության տարիները կնպաստեն տղաների ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը, մարդկային որակների կայունացմանը:

--00—ՄՀ