Կախարդանք և վհուկություն, մոգեր և հմայիլներ, չար և բարի. հարցազրույց աստղաբան Լյուսյա Հակոբյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Աստղաբան Լյուսյա Հակոբյանի հետ 24TV-ի եթերում զրուցել ենք կախարդանքի և վհուկության, մոգերի և հմայիլների, չար և բարի ուժերի մասին: Անդրադարձել ենք 2022-ին մեզ սպասվող անակնկալներին:

«Իրականը դուրս է գալու ջրի երես, ամեն մարդ կտեսնի՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ընտանիքներ կբաժանվեն, զույգեր կամուսնալուծվեն, շատ վեներական հիվանդություններ իհայտ կգան»,- կարծում է աստղաբանը:

Սակայն Լյուսյա Հակոբյանի կանխատեսումները 2022 թվականի մասին հիմնականում դրական են ու լուսավոր: «Վերջին մեկուկես-երկու տարին սուտ ինֆորմացիաների շրջան է համարվում, վերջապես դուրս կգանք դրանից: Ծիլ ենք տալու, երկիրը լքած շատերը ետ կգան, Հայոց աշխարհը շենանալու է ու շատ բաներ ետ է գալու: Արցախի հարցը դեռ չի որոշվի, ժամկետներ չեմ կարող նշել, բայց լուծվելու է արդարացի: Հրաշալի երեխաների ծննդի տարի է լինելու, շատ տղաներ են ծնվելու, տաղանդավոր և ավելի լավը»,- շարունակում է կանխատեսել աստղաբանը:

Մանրամասն դիտեք տեսանյութում: