Սյունիքի փոխմարզպետն այցելել է Աղվանիի տաքացման կետ, որտեղ փրկարարներ են հեթապահում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ղեկավարի հետ այսօր այցելել է Կապան-Տաթև ճանապարհի Աղվանիի հատվածում տեղադրված տաքացման կետ ու հետևել փրկարարների աշխատանքին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ 

Շուրջօրյա հերթապահությամբ ԱԻՆ-ի մարզային աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում ճանապարհին խցանված կամ ոչ սարքին վիճակում հայտնված մեքենաներին, դուրս բերում դրանք, իսկ ուղևորները տեղափոխվում են տաքացման կետ ու ստանում համապատասխան օգնություն, տաք հեղուկ՝ մինչ ճամփան շարունակելը։

Այսօր ևս փրկարարները մեքենաներ են տեղափոխել ու խափանված ավտոմեքենա նորոգել։

--00—ԼՄ