30 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը. ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

դրոշ

30 տարի առաջ՝ հենց այս օրը, Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը, ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում։

«1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։

Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, սակայն, շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20 թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, և Միացյալ Նահանգները 1920 թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

 --00—ՄՀ