ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Սիրիայի Հմեյմիմ ռուսական ռազմաօդային ուժերի ավիաբազայում անցկացվել է «Ազգային խոհանոցի օր» գաստրոնոմիական միջոցառումը, որին ռուսական ավանդական ուտեստներից բացի ներկայացվել է նաև հայկական խոհանոց։ Հայկական սեղանին ներկայացված է եղել ծիծակ, տոլմա, փախլավա։
Սիրիայում ՌԴ ԶՈՒ խմբավորման թիկունքային ապահովման գծով հրամանատարի տեղակալ Վիկտոր Ալեքսեևը նշել է, որ նման միջոցառումները, ի թիվս այլ բաների, օգնում են զինվորականներին ծանոթացնել եղբայրական ժողովուրդների խոհանոցներին։
--00—ՄՀ