Բանակն այլևս երբեք չի օգտագործվի ներքաղաքական գործընթացների մեջ. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 28, 24News

27 տարի առաջ՝ այս օրը, պատմական այնպիսի իրադրաձություն է տեղի ունեցել, որը վճռորոշ դերակատարում բերեց հայ ժողովրդին՝ պետություն ստեղծեց, հայրենիքը պաշտպանեց։ Նախկին ՊՆ փոխնախարար, ներկա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 24TV- ի տաղավարում վստահեցրեց, որ մեր պետության հիմքը հանդիսացող բանակը, որը կազմավորվել է 5000-ից ավելի զոհի գնով, պետք է բացառապես պաշտպանի պետության սահմանները և երբեք չխառնվի երկրի ներքին հարցերին։

«Որևէ մեկն իրավունք չունի բանակն օգտագործել այլ նպատակների համար, բանակը միայն երկիրը պետք է պահի։ Բանակն օգտագործել  ներքին հարցեր լուծելու համար, հետո էլ արդարանալ՝ աններելի է։ Այլևս երբեք նման բան պետք է չլինի»,- ասաց նա։

Թե ինչպես կազմավորվեց բանակը, ինչ գնով և ովքեր ստեղծեցին այն, դիտեք Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցի տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս