Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Արցախյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 56-ամյա Խ. Մխիթարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Իջևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանության Իջևանի բաժին։

Տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ։ Ոստիկանությունն ու կայազորի քննչական վարչությունը պարզում են վարորդի ամբողջական տվյալները։

--00--ԱՀ