Արցախի նախագահը ներկա է եղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Պատարագին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

14

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ միասին հունվարի 6-ին ներկա է եղել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

--00—ԼՄ