ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել Արևելյան Եվրոպայում զինվորականների թվի երկուստեք կրճատումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

․

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Արեւելյան Եվրոպայում զինվորականների թվի և զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NBC - ն ՝ հղում անելով իր աղբյուրներին:

NBC-ին նշում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում կարող է բարձրացնել Կալինինգրադում «Իսկանդերների» թեման:

--00--ԱՀ