ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայում ռազմական օբյեկտի․ զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1123788

Սիրիայի Դեյր էս Զորի նահանգում ամերիկյան ուժերի և Սիրիայի բանակի միջև բախումներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։

Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։

Ըստ աղբյուրի՝ բախումների ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր, այդ թվում՝ ծանր հրետանի և հրթիռներ։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարված է հասցրել Դեյր էս Զորի արևելյան հատվածներին։ Այս հարվածների մասին նաև հայտարարել է Պենտագոնը՝ նշելով, որ այնտեղ գտնվում է օբյեկտ, որն, իբր, օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ուժերի կողմից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ