Արցախում կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումը կիրականացվի մինչև հունվարի 25-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

թոշակ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացները:

Կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումը կիրականացվի մինչև հունվարի 25-ը, իսկ նպաստների վճարման վերջնաժամկետը հունվարի 27-ն է:

--00--ԱՀ

Տեսանյութեր