Transfermarkt. Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

Բարսեղյան

Transfermarkt-ը հրապարակել է Սլովակիայի առաջնության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների թարմացված աղյուսակը. գրել է Armsport.am-ը։

Այսպիսով, Ֆորտունա Լիգայում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Բրատիսլավայի «Սլովանի» նորեկ Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի հավաքականի և «Սլովանի» հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։

Երկրորդը Տիգրանի թիմակից Յարոմիր Զմրհալն է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 1,8 միլիոն եվրո։ 1,6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով եռյակը եզրափակում է «Դունայսկա Ստրեդայի» կիսապաշտպան Անդրաս Շեֆերը։

--00—ՄՀ

Տեսանյութեր