«Կյանքի՛ ընկեր, շնորհավո՛ր տարեդարձդ»․ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է կնոջ ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի ծննդյան տարեդարձը։

«Կյանքի՛ ընկեր, շնորհավո՛ր տարեդարձդ»,-գրել է նա և կից հրապարակել Բելլա Քոչարյանի լուսանկարը։

Բելլա Քոչարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում աշխատել է որպես բժիշկ-մանրէաբան, այնուհետև` բժիշկ հակահամաճարակաբան, եղել է մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանի գլխավոր բժշկի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։

--00—ԼՄ