Կոտայքում «Kia»-ն գլորվել է ձորն ու կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում են SHAMSHYAN.com-ից, ժամը 16:20–ի սահմաններում  50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել,  հայտնելով, որ ինքը չի տուժել։

--00--ԱՀ