Դատավորին կալանավորելով՝ մեսիջ են հղում, որ բանտում կհայտնվեն, եթե իրենց ուզած որոշումը չկայացնեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

«Իշխանությունը մեր երկիրը մեծ քայլերով տանում է դեպի բռնապետություն, դատավորին կալանավորելով՝ մեսիջ են հղում, որ եթե ոչ իշխանահաճո որոշում կայացնեն, հայտնվելու են բանտում։ Այս իրավիճակում հետաքրքիր է ԵԽԽՎ-ի, և ԵՄ գրասենյակի ղեկավարի արձագանքը: Իշխանությունն իր բոլոր գործողությունները իրականացնում է միջազգային կառույցների և ՀՀ -ում հավատարմագրված դեսպանների լռության, որոշ դեպքերում նաև համաձայնության պայմաններում»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հանգամանքին:
«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ՀԿ սեկտորը մահամերձ վիճակում է, եթե նախորդ իշխանությունների օրոք ծառ կտրեին՝ միջազգային կառույցները, դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները համատեղ կարձագանքեին, իսկ հիմա քար լռություն է»,- ավելացրեց Խամոյանը:

Խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին՝ պատգամավորը նկատեց, որ իրավական բարեփոխումներ հնարավոր էր իրականացնել օրենքները բարեփոխելով, բայց իշխանության նպատակը իրավական բարեփոխումներ իրականացնելը չէ.

«Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ է, որը մեկ նպատակ է հետապնդում՝  հասարակությանը կարևորագույն հարցերից շեղել», - հավելել նա։ 
Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ