ՆԱՏՕ-ն կարող է մարտական խմբեր տեղակայել Սև ծովի շրջանում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

նատօ

ՆԱՏՕ-ն քննարկում Է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել Է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այժմ ուսումնասիրում ենք դաշինքի հարավ-արեւելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը:

Այժմ մենք մարտական խմբեր ունենք բալթյան երկրներում եւ Լեհաստանում: Մենք ուսումնասիրում ենք Ռումինիայում, Սեւ ծովի շրջանում, նմանօրինակ խմբեր տեղակայելու հնարավորությունը»,-նա հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Դաշինքի ղեկավարը նաեւ հավելել Է, որ այսօր Ուկրաինայի բանակն անհամեմատ ավելի լավ Է պատրաստված, քան 2014 թվականին:

«Նրանք (Ուկրաինայի պաշտպանության ուժերը) ավելի լավ են հանդերձավորված, ավելի լավ են պատրաստված, ավելի լավ են կառավարվում»,-ասել Է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ «Մեծ Բրիտանիան, դաշինքի մյուս երկրները աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի պաշտպանության ուժերին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել, դա յուրաքանչյուր ազգի իրավունքն Է»: Վերջին ամիսներին Արեւմուտքը Մոսկվային մեղադրում Է Ուկրաինա «ներխուժում» պատրաստելու մեջ եւ ուժեղացնում Է իր ներկայությունն Արեւելյան Եվրոպայում:

Ռուսաստանում մերժում են բոլոր նկրտումները, ընդգծելով, որ զորքեր են տեղաբաշխում իր տարածքների սահմաններում, ինչպես նաեւ հիշեցնում են, որ չեն մասնակցում ներուկրաինական հակամարտությանը եւ չեն խախտում որեւիցե պայմանավորվածություն ի տարբերություն Կիեւի, որը չի պահպանում Մինսկի համաձայնությունները:

Փաստաթուղթը նախատեսում Է սահմանադրական բարեփոխման անցկացում, հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից: Մոսկվայում քանիցս կոչ են արել դադարեցնել զենքի տեղափոխումը տարածաշրջան, քանի որ դա կարող Է Կիեւին հրահրել ռազմական արկածախնդրության։

--00—ՄՀ