ԱՄՆ-ում տղամարդը դանակով վիրավորել է 11 մարդու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

 

տռռեգտեռգ

Անհայտ անձը դանակով 11 մարդու Է վիրավորել Ալբուքերքե ամերիկյան քաղաքում (ԱՄՆ-ի հարավարեւմտյան Նյու Մեքսիկոյի նահանգ), նրան ձերբակալել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել Է Twitter-ում:

«Ոստիկանության ծառայողները հետաքննում են հանցագործության յոթ հնարավոր վայրերը՝ «…» դանակի կիրառմամբ գրոհի հետեւանքով 11 տուժածների մասին հաղորդագրությունների ֆոնին: Բոլոր տուժածները գտնվում են կայուն վիճակում: կասկածյալը, որը գործել Է միայնակ, գտնվում Է կալանքի տակ»,-ասվում Է հրապարակման մեջ:

KRQE News 13 տեղական հռուստաալիքը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում Է, որ հարձակումը տեղի Է ունեցել քաղաքի մի քանի շրջաններում: Ճշտվում Է, որ կասկածյալը տեղարժվել Է BMX հեծանվով, նրա ձեռքին եղել Է մեծ դանակ: Հարձակվողին ձերբակալել են առանց պատահարների: Ոստիկանության տեղեկատվության համաձայն, կասկածյալը գրոհները կատարել Է պատահական կարգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ՍԳ