ԵԱՏՄ հարթակում ստեղծվել է ոսկերչական արտահանման բյուրո․ նախագահ է ընտրվել նախարարի խորհրդականը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

56

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ ԵԱՏՄ հարթակում ստեղծվել է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո, որը ձևավորել է կառավարման մարմիններ և սկսել ակտիվ աշխատանքը։

Ոսկերչական բյուրոյի հիմնադիրների հանդիպման արդյունքներով հաստատվել են բյուրոյի կառավարման մարմինների թեկնածությունները, որոնք կզբաղվեն համաշխարհային շուկայում ինտեգրացիոն «հնգյակի» երկրների ոսկերչական արդյունաբերության զարգացմամբ և դիրքավորմամբ։

Բյուրոյի նախագահ (председатель) է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։ Այդ թեկնածությունը ռոտացիոն սկզբունքով հաստատվում է 2 տարի ժամկետով՝ այբբենական կարգով։

Բյուրոյի հիմնադիրների ընդհանուր ժողովը Բյուրոյի նախագահ (президент)  է ընտրել եվրասիական տարածքում հայտնի պետական ​​գործիչ Կարինե Մինասյանին, որը նշանակալի ներդրում է ունեցել եվրասիական ինտեգրման գործընթացների խորացման և ոսկերչական միասնական եվրասիական շուկայի ստեղծման գործում։

Եվրասիական ոսկերչական կազմակերպությունը համաձայնեցված գործողությունների միջոցով զբաղվելու է ապրանքների արտահանումը խթանելու և ծավալներն ավելացնելու հարցերով։

Բյուրոն արդեն ակտիվորեն սկսել է մշակել եվրասիական ոսկերչական հովանոցային ապրանքանիշի (umbrella brending) ստեղծման հնարավորություններն ու պայմանները։

Եվրասիական ոսկերչական բյուրոն ինքնավար և անկախ մարմին է, որը որոշումներ է կայացնում՝ ելնելով իր հիմնադիրների և ոլորտի մասնակիցների դիրքորոշումից և շահերից՝ նշված է նախարարության հաղորդագրությունում:

--00—ԼՄ