Կալուգայում վթարված ավտոբուսի մեջ ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Thumbnail

Յարցևոյից Կալուգա պարի փառատոնին ուղևորվող երեխաների ավտոբուսը կողաշրջվել է «Վազմա Կալուգա» ավտոմայրուղում։ Ավտոբուսում 47 մարդ է եղել, որոնցից 31-ը՝ երեխա։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վթարի հետևանքով տուժածների շարքում են նաև ազգությամբ հայ Ռուսաստանի 2 քաղաքացի՝ 2008-ին ծնված Մարիա Առաքելյանը և 1988-ին ծնված Սոնա Ադամյանը: Այդ պահին նրանք Կալուգայի քաղաքային հիվանդանոցում են:

ԱԻՆ-ի՝ Կալուգային մարզային գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով 3 երեխա և 4 չափահաս է զոհվել։ 

Thumbnail