Փարպի գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

Փետրվարի 23-ին, ժամը 17:08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Փարպի գյուղին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին:

--00--ՍԳ