Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի հարակից դաշտում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

աքոս

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։54-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել Է մոտ 10 հա խոտածածկույթ։

--00—ԻԴ