Չեչնիայից շուրջ 70 հազար ուժայիններ պատրաստ են ինքնակամ մեկնել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կադիրով

Չեչնիայից շուրջ 70 հազար ուժային պատրաստ են կամավոր մեկնել Ուկրաինա, բայց առայժմ տեղափոխման մասին որևէ որոշում կայացված չէ։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։   

«Մենք նորից հավաքվել ենք ցույց տալու, որ լիովին պաշտպանում ենք Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը և ձեզ չենք հիասթափեցնի, ցանկացած հրաման կկատարենք, պատրաստվել ենք, պատրաստ ենք և միշտ պատրաստ ենք լինելու։ Մոտ 12 հազար մարդ է հավաքվել Գրոզնիում, իսկ ցուցակով արդեն ունենք 70 հազար մարդ, որոնք պատրաստ են կամավոր պայքարել մեր պետության համար»,- ասել է նա։

«Մենք դեռ ոչ մեկին չենք տեղափոխում, մեր աշխատակիցները Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականները կատարում են իրենց օբյեկտներում»,- հավելել է նա։

--00--ՄՀ