Ուկրաինայում «կոնկրետ» հատուկ գործողություններ են սկսվում․ Կադիրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

աշխարհ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին հրավիրել է հանձնվել ՌԴ զորքերին։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նա գրել է տելեգրամյան իր ալիքում։

«Հիմա կոնկրետ հատուկ գործողություն է սկսվում, կոնկրետ արդյունք կլինի։ Եթե հանկարծ ինչ-որ մեկը չի կարողացել փախչել, փախեք, հեռացեք ձեր դիրքերից։ Հանձնվեք դաշնային զորքերին։ Ձեզ կընդունեն, կկերակրեն և ջուր կտան»,-նշել է Կադիրովը։

--00--ԿԿ